17:15  ,  23 մայիսի, 2020

«Յուվենտուսն» 2021 թվականին կփորձի ձեռք բերել Հոլանդին

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է հաջորդ տարի պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, տեղեկացնում է Tuttosport-ը:

Իտալական ակումբում կարծում են, որ այս տարի հնարավոր չի լինի համաձայնության գալ Հոլանդի տեղափոխության հարցում, քանի որ 19-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Բորուսիա»:

Էրլինգ Հոլանդի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն:

«Բորուսիայում» անցկացրած 12 խաղում Հոլանդն արդեն խփել է 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում