16:19  ,  23 մայիսի, 2020

Սմոլինգ. Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Ռոմայում»

Իտալական «Ռոմայի» անգլիացի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել մայրաքաղաքային ակումբում:

«Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Ռոմայում»: Այս ակումբի ջերմությունը զգացել եմ տեղափոխվելուս հենց առաջին օրը: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: «Ռոման» այս առումով օրինակ է շատ թիմերի համար:

Շատ անգլիացի ֆուտբոլիստներ ցանկանում են փորձել իրենց ուժերն արտասահմանում: «Ռոմա» տեղափոխությունը յուրահատուկ մարտահրավեր էր ինձ համար, և ես ցանկանում եմ շարունակել մրցելույթներս ակումբում»,- Սմոլինգի խոսքը փոխանցում է The Times-ը:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում