15:44  ,  23 մայիսի, 2020

Գեթժի. Խաբիբին և Մաքգրեգորին հաղթելն ինձ լեգենդ կդարձնի

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին հայտարարել է ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու մտադրության մասին:

«Նախ, ես ցանկանում եմ մենամարտել Նուրմագոմեդովի հետ և դառնալ թեթև քաշային կարգում հիմնական չեմպիոն:

Նուրմագոմեդովին հաղթելուց հետո կմենամարտեմ Մաքգրեգորի հետ: Այդ 2 մենամարտերում հաղթանակն ինձ լեգենդ կդարձնի»,- Գեթժիի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում Ջասթին Գեթժին նոկաուտով հաղթանակ տարավ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English