14:48  ,  23 մայիսի, 2020

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» կարող են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել

Կատալոնական «Բարսելոնայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուն ցանկանում է մարզական կարիերան շարունակել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է Սեմեդուի փոխարեն «Բարսելոնային» առաջարկել պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին: Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը դեմ չէ փոխանակությանը:

Ժոաու Կանսելուն 2015-2017 թվականներին հանդես է եկել իսպանական «Վալենսիայում» և ծանոթ է Իսպանիայի առաջնությանը: Պորտուգալացի պաշտպանը խաղացել է նաև «Բենֆիկայում», «Ինտերում» և «Յուվենտուսում»:

Նելսոն Սեմեդուի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում