14:15  ,  23 մայիսի, 2020

Կոուտինյոն ընտրել է իր ապագա ակումբը

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Մյունխենի «Բավարիայում», որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան:

Sportslens-ի հաղորդմամբ՝ 27-ամյա կիսապաշտպանին դուր է եկել Լոնդոնի «Չելսիի» առաջարկը: Կոուտինյոն իր գործակալին հանձնարարել է բանակցություններ վարել «Չելսիի» հետ իր անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ:

Ավելի վաղ «Բավարիան» հրաժարվել էր Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը 120 միլիոն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունից:

Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Լիվերպուլից»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում