13:41  ,  23 մայիսի, 2020

Ֆավր. Գյոտցեն տեղ չունի մեր ծրագրերում

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հայտարարել է, որ թիմի գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից:

«Գյոտցեն տեղ չունի մեր ծրագրերում: Նա չի համապատասխանում այն խաղային համակարգին, որով առաջնորդվում է «Բորուսիան»»,- Ֆավրի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ անձամբ ինքը՝ Գյոտցեն, ակնարկել էր «Բորուսիայից» հեռանալու մտադրության մասին:

«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին, սակայն Գյոտցեն հրաժարվել է բանակցություններից, քանի որ նոր պայմանագրով ստանալու էր 3 միլիոն եվրոյով ավելի քիչ աշխատավարձ, քան հիմա:

27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ Գյոտցեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս