11:52  ,  23 մայիսի, 2020

«Ինտերը» մերժել է ՊՍԺ-ին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:

ՊՍԺ-ն առաջին առաջարկով «Ինտերին» առաջարկել է 50 միլիոն եվրո և ևս 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով: Իտալական ակումբը մերժել է առաջարկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին չի ցանկանում շարունակել մրցելույթները ՊՍԺ-ում և ցանկանում է վերադառնալ Իտալիայի առաջնություն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»:

27-ամյա Իկարդին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում