10:44  ,  23 մայիսի, 2020

Սետիեն. Կցանկանայի մարզել Նեյմարին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե հնարավորություն ունենար մարզել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Կցանկանայի մարզել Նեյմարին: Նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, և ես ուրախ կլինեմ, եթե ունենամ նրան իմ տրամադրության տակ: Ինչու՞ ոչ:

Ես հասել եմ իմ գլխավոր երազանքներից մեկին, այն է՝ մարզել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ Լիոնել Մեսիին»,- Սետիենի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: Կատալոնական ակումբը 2019 թվականի ամռանը փորձեց վերադարձնել 28-ամյա հարձակվողին, սակայն չկարողացավ համաձայնության հասնել ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում