09:47  ,  23 մայիսի, 2020

Իգուաինը հայտարարել է՝ որտեղ է ցանկանում ավարտել կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը նշել է, թե որ ակումբում պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

««Ռիվեր Փլեյթն» այն ակումբն է, որ ինձ տվել է ամեն ինչ: Հենց այդ ակումբի շնորհիվ ես հնարավորություն ունեցա տեղափոխվել «Ռեալ»:

Այժմ մտածում եմ «Ռիվեր Փլեյթ» վերադառնալու մասին, որպեսզի հենց այնտեղ էլ ավարտեմ կարիերաս»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Իգուաինը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Գոնսալո Իգուաինը «Ռիվեր Փլեյթում» հանդես է եկել 2005-2007 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում