09:15  ,  23 մայիսի, 2020

Անչելոտի. Սպասում եմ, որ Ջոն Թերին մարզչական կարիերա կսկսի

Անգլիական «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է լոնդոնյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերիի մասին:

«Թերին հրաշալի աշխատանք է կատարում «Աստոն Վիլայում»: Նա գլխավոր մարզիչի օգնականն է և կարողանում է մեծ օգուտ բերել թիմին:

Դեռ ֆուտբոլիստ լինելու տարիներին Թերին անհավանական կերպով հասկանում էր մարզչական աշխատանքի շատ նրբություններ: Վստահ եմ, որ նա հիանալի մարզիչ կլինի»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2009-2011 թվականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում