00:32  +04,  23 մայիսի, 2020

«Բավարիան» 460 հազար եվրո է նվիրաբերել ֆինանսական խնդիրներ ունեցող ակումբներին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 460 հազար եվրո է նվիրաբերել երկրի ռեգիոնալ լիգայի այն ակումբներին, որոնք այժմ ֆինանսական խնդիրներ ունեն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գումարը հավաքվել է «Բավարիայի» այն երկրպագուների շնորհիվ, որոնք հրաժարվել են մրցաշրջանի տոմսերի բաժանորդագրի համար փոխհատուցումից։

Ամեն թիմ կստանա 20 հազար երո, իսկ լիգան՝ 100 հազար եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրել են եւ հավաքել են 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ