23:51  ,  22 մայիսի, 2020

Միխայել Բալակ․ Վան Դեյքը չունի Դրոգբայի, Լեմպարդի, Շիրերի, Ռունիի նման մրցակիցներ

Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը կարծում է, որ «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ Վան Դեյքը Պրեմյեր լիգայի լավագույն պաշտպան է, քանի որ չունի հզոր մրցակից հարձակվողներ։

«Զարմանալի չէ, որ Վիրջիլ վան Դեյքը հիմա համարվում է Պրեմյեր լիգայի լավագույն պաշտպանը։ Նա հաջողություն է ունեցել խաղալ մի ժամանակաշրջանում, երբ Պրեմյեր լիգայում չկա Դրոգբա, Լեմպարդ, Ալան Շիրեր, Ուեյն Ռունի, Վան Պերսի, Տեւես, Ադեբայոր, Դիեգո Կոստա»,- Բալակի խոսքը մեջբերում է Football Hub-ը։

Հիշեցնենք, որ Բալակը «Չելսիում» խաղացել է 2006-2010-ին, դարձել Անգլիայի չեմպիոն եւ եռակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում