22:10  ,  22 մայիսի, 2020

Վիդալ․ Ես ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 32-ամյա չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ցանկություն չունի հեռանալ կատալոնական ակումբից։

«Ես գոհ եմ ամեն ինչից «Բարսելոնայում»։ Անկասկած, ես ցանկանում եմ մնալ այստեղ։ Հիմա պատրաստ եմ շատ ավելի լավ, քան նախկինում։ Ես երջանիկ եմ, այստեղ գերազանց կոլեկտիվ է, ունեմ շատ ընկերներ թիմում»,- Վիդալի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Վիդալին ձեռք բերելու ցանկություն ունի Միլանի «Ինտերը»։ Նա 2018-ին է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում