21:11  ,  22 մայիսի, 2020

«Չելսին» չի պատժի Կանտեին, որը հրաժարվել է մարզվել մարզաբազայում

Լոնդոնի «Չելսին» թույլատրել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին չմարզվել անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի հետ։

29-ամյա ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ տնային ինքնամեկուսացումը խախտելու դեպքում, կարող է վարակվել կորոնավիրուսով։ Անգլիական ակումբը չի պատժի Կանտեին, որը կարող է բաց թողնել հանդիպումները մրցաշրջանի վերսկսումից հետո։ Այժմ Կանտեն անցկացնում է տնային մարզումները։

«Չելսին» մայիսի 19-ից մարզվում է մարզաբազայում։ Կանտեն ժամանել էր առաջին մարզմանը, սակայն հետագայում հրաժարվել էր։

Անգլիայում մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսին կամ հուլիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում