Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան դրվատանքով է խոսել մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Այն, թե ինչպես է Գվարդիոլան հասկանում ֆուտբոլը, տարբերում է նրան իմ նախկին մարզիչներից։ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո որոշակի ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայի, թե ինչ է ակնկալում Գվարդիոլան ինձնից։ Ես շատ բան եմ սովորել այս ընթացքում։
Կյանքիս լավագույն որոշումն էր «Մանչեսթեր Սիթիին» միանալը։ Ամեն օր նոր բան եմ սովորում Գվարդիոլայից եւ թիմակիցներիցս»,- Բեռնարդու Սիլվայի խոսքը մեջբերում է AS-ը։
25-ամյա ֆուտբոլիստը 2017-ին է «Մոնակոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում