18:40  ,  22 մայիսի, 2020

Մահացել է «Ինտերի» եւ «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչը

Իտալական «Ինտերի» եւ «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Լուիջի Սիմոնին մահացել է 82 տարեկաներում։

«Այսօր մեզ հրաժեշտ տվեց Ջիջի Սիմոնին։ Հանգչիր խաղաղությամբ, Ջիջի։ Մենք կկարոտենք քեզ»,- նշվում է «Ինտերի» հաղորդագրությունում։

«Նապոլին» եւս ցավակցել է Սիմոնիի ընտանիքին եւ ընկերներին։

Սիմոնին «Նապոլիի»  ֆուտբոլիստի կարգավիճակում 1962-ին նվաճել է Իտալիայի գավաթը։ «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում նա դարձել է 1998թ․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաղթող։ Այդ թվականին նա ճանաչվել է լավագույն իտալացի մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում