18:10  ,  22 մայիսի, 2020

Ռիվալդո․ Բեյլը «Նյուքասլում» կարող է վերականգնել սուպերաստղի համբավը

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլին խորհուրդ է տվել կարիերան շարունակել անգլիական «Նյուքասլում», որը ցանկություն ունի ձեռք բերել նրան։

«Խոսակցություններ կան, որ Բեյլի տրանսֆերն առաջարկել են ՄԼՍ-ի մի քանի ակումբի, եւ նա ցանկանում է տեղափոխել ԱՄՆ, սակայն ես վստահ եմ, որ նա 30 տարեկանում դեռ կարող է իրեն ցույց տալ եվրոպական ֆուտբոլում։

Կարծում եմ՝ Բեյլի կարիերան «Ռեալում» մոտենում է ավարտին, եւ նա քիչ խաղաժամանակ կստանա Զիդանի գլխավորած թիմում։ Նրա համար լավագույն որոշումը կլիներ վերադառնալ Անգլիա եւ խաղալ երկու-երեք տարի։

«Նյուքասլի» նոր սեփականատերերն ամառային տրանսֆերների համար կտրամադրեն մեծ գումարներ։ Այդ ակումբը լավագույն տեղը կլիներ Բեյլի համար։ Այնտեղ նա կարող է վերականգնել սուպերաստղի համբավը»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Նյուքասլը» պատրաստ է Բեյլի համար վճարել 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում