17:12  ,  22 մայիսի, 2020

«Արարատ-Արմենիան» «Փյունիկի» դեմ խաղից առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստեր

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» խաղացողները, մարզիչներն ու աշխատակիցները Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստեր։ Բոլոր պատասխանները բացասական են, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիան» մայիսի 23-ին Հայաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Փյունիկին»։ Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Խաղը կմեկնարկի 18։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում