15:09  ,  22 մայիսի, 2020

«Ինտերը» կանի ամեն ինչ Կավանիին ձեռք բերելու համար

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» հետ:

Կողմերն այժմ բանակցություններ են վարում 33-ամյա հարձակվողի անձնական պայմանագրի կետերի շուրջ:

«Ինտերում» Կավանիին դիտարկում են որպես արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին փոխարինող, որը շատ մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն», անգլիական «Նյուքասլը» և ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում