12:41  ,  22 մայիսի, 2020

Կարագեր. «Լիվերպուլը» շատ բան չի կորցնի, եթե պայմանագիր չկնքի Վերների հետ

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեմի Կարագերը կարծում է, որ «Լիվերպուլն» առանց Տիմո Վերների էլ կկարողանա հաջորդ մրցաշրջանում լուրջ հավակնություններ ներկայացնել:

«Կորոնավիրուսի պատճառով ակումբները լուրջ ֆինանսական կորուստներ են կրել: Բացառություն չէ նաև «Լիվերպուլը»:

«Լիվերպուլը» շատ բան չի կորցնի, եթե չկարողանա պայմանագիր կնքել Վերների հետ: Ակումբում կան շատ ուժեղ հարձակվողներ, որոնք կարող են արդյունք ապահովել»,- Կարագերի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Գերմանական «Լայպցիգի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերների ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը», որն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում