11:51  ,  22 մայիսի, 2020

Ջան. Ռոնալդուն հաղթողի մենթալիտետ ունի

Թուրինի «Յուվենտուսի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էմրե Ջանը, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Դորտմունդի «Բորուսիայում», խոսել է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Եթե մարզումների ժամանակ Ռոնալդուն պարտվում է, ապա տրամադրություն չի ունենում, իսկ հաղթելու դեպքում շատ ուրախ է լինում: Նա իսկական պրոֆեսիոնալ է, որը նվիրվում է անմնացորդ:

Ռոնալդուն հաղթողի մենթալիտետ ունի և ապրում է դրանով»,- Ջանի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին: Իտալական ակումբի կազմում 35-ամյա հարձակվողը մասնակցել է 53 հանդիպման, խփել 42 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում