Մադրիդի «Ռեալի» և Սերբիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկա Յովիչն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իտալական «Միլան»:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանը» երկար ժամանակ է, ինչ հետևում է Յովիչի խաղին և առաջիկայում բանակցություններ կսկսի 22-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ:
Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:
22-ամյա Լուկա Յովիչն անցած ամռանը 60 միլիոն եվրոյով տեղափոխվեց Մադրիդ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից», սակայն չամրապնդվեց ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հիմնական կազմում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում