00:18  ,  22 մայիսի, 2020

Մայք Թայսոնը չի բացառել, որ կվերադառնա ռինգ

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոը չի բացառել, որ կվերադառնա ռինգ։ Չինական Weibo մեդիա հարթակի համար նկարահանած տեսահոլովակում Թայսոնը ցուցադրել է ձեռքերի անհավանական արագություն։

«Ես Մայք Թայսոնն եմ։ Հայտնում եմ ձեզ, որ կա իմ վերադառնալու հավանականություն։ Բայց եթե ես դա անեմ, ապա կպայքարեմ Մաոյի ոգու օգնությամբ»,- ասել է Թայսոնը։

Ավելի վաղ, լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը հայտնել էր, որ բանակցում է Մայք Թայսոնի հետ ցուցադրական մենամարտ անցկացնելու վերաբերյալ։ Այն պետք է լինի բարեգործական։ Գումարը կհատկացվի օգնության կարիք ունեցող երեխաներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում