23:12  ,  21 մայիսի, 2020

«Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակվածներ չկան

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբում կորոնավիրուսով վարակվածներ չկան, բոլոր թեստերի պատասխանները բացասական են։

Թեստավորմանը մասնակցել են նաեւ նախկինում վարակված ֆուտբոլիստները։ Սպասվում է, որ մայիսի 22-ին թուրինյան թիմի մարզումներին կմիանան նաեւ Գոնսալո Իգուաինն ու Ադրիեն Ռաբյոն, որոնք Իտալիա վերադառնալուց հետո կարանտինի մեջ էին։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը մարզաբազայում անցկացնում է մարզումներ փոքր խմբերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում