21:40  ,  21 մայիսի, 2020

Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կմրցի Հիկարու Նակամուրայի հետ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ եւ կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը նախնական փուլում 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Նախնական փուլի վերջին օրը Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի եւ Դանիիլ Դուբովի հետ եւ 11 տուրից հետո վաստակեց 5,5 միավոր։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել նորվեգացի Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Դին Լիրենի հետ, պարտվել ամերիկացի Հիկարու Նակամուրային, հաղթել չինացի Յանջի Յուին, ոչ ոքի խաղացել չինացի Յի Վեյի եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։

Մայիսի 23-ին անցկացվելիք քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն, Յանջի Յուն ու Դին Լիրենը, Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում