22:10  ,  21 մայիսի, 2020

Լուիս Էնրիկե․ Ֆուտբոլն առանց հանդիսականների ահավոր տեսարան է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դիտել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում վերսկսված Գերմանիայի առաջնության մի քանի հանդիպում եւ իր կարծիքն է հայտնել առանց հանդիսականների ֆուտբոլի վերաբերյալ։

«Առանց երկրպագուների խաղալն ավելի տխուր է, քան հարազատ քրոջդ հետ պարելը։ Անցած հանգստյան օրերին դիտեցի Բունդեսլիգայի մի քանի հանդիպում։ Կարող եմ ասել որ առանց հանդիսականների ֆուտբոլն ահավոր տեսարան է»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Գերմանիայի առաջնությունը Եվրոպայում առաջինն է վերսկսվել։ Շարունակվում է նաեւ Բելառուսի առաջնությունը, որը չէր դադարեցվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում