19:10  ,  21 մայիսի, 2020

Զիդան․ Բոլորս երջանիկ ենք, որ 60 օր անց դարձյալ մարզվում ենք

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ բոլոր ֆուտբոլիստները տնային անհատական մարզումներից հետո լավ մարզավիճակում են վերադարձել մարզաբազա։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից հետո Արքայական թիմը վերսկսել է խմբային մարզումները։

«Բոլորս երջանիկ ենք, որ 60 օր անց դարձյալ մարզվում ենք։ Ֆիզպատրաստության անհատական ծրագիրը ֆուտբոլիստները գերազանց են կատարել տանը։

Բոլորն ուրախ են վերադառնալ, նույնիսկ սահմանափակ խմբերով մարզվելու դեպքում։ Հույս ունենք, որ շուտով ֆուտբոլը կվերադառնա։

Լիգայում մնացել է 11 հանդիպում։ Բոլոր ֆուտբոլիստները «ծարավ» են։ Մենք ցանկանում ենք նվաճել տիտղոսը, դա մեր ակումբի գենետիկ կոդում է»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո «Ռեալը» 56 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ «Բարսելոնայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English