18:47  ,  21 մայիսի, 2020

Կլոպը թույլատրել է կորոնավիրուսով վարակվելու վախ ունեցող ֆուտբոլիստներին բաց թողնել մարզումները

Անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թույլատրել է կորոնավիրուսով վարակվելու վախ ունեցող ֆուտբոլիստներին բաց թողնել մարզումներն ակումբային մարզաբազայում։

«Դա ֆուտբոլիստների ընտրությունն է։ Մարզումից առաջ ես նրանց ասացի, որ ամեն ինչ բարի կամքով է։ Պայմանագրով դուք պետք է կատարեք իմ բոլոր հրահանգները, բայց սա այդ իրավիճակը չէ։

Եթե չունեք անվտանգության զգացում, ապա կարող եք չգալ մարզաբազա։ Սահմանափակումներ եւ պատիժներ չեն լինի։ Ես հարգում եմ յուրաքանչյուրի որոշումը։

Բոլոր տղաները ներկա էին։ Առաջին խմբում մարզվում է 10 ֆուտբոլիստ։ Հետո կգան հաջորդ տասը, հետո եւս հինգ խաղացող կեսօրից հետո»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Լիվերպուլը» մարզումները վերսկել է մայիսի 20-ին։ Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս