18:14  ,  21 մայիսի, 2020

«Ռեալի» նախագահը ներկա է եղել Զիդանի գլխավորած թիմի մարզմանը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա է եղել ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի մարզմանը մարզաբազայում։

Արքայական թիմը պատրաստվում է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսմանը հունիսին։

Ֆլորենտինո Պերեսը զրուցել է Զիդանի եւ ֆուտբոլիստների հետ։ «Ռեալի» մամուլի ծառայությունը ներկայացրել է լուսանկարներ հանդիպումից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում