16:16  ,  21 մայիսի, 2020

«Բարսելոնան» որոշել է Ումտիտիի հրաժարագինը

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում քննարկել թիմի ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի վաճառքի վերաբերյալ ստացած առաջարկները:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել 26-ամյա պաշտպանի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 30 միլիոն եվրո:

Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հույսեր չի կապում ֆրանսիացի պաշտպանի հետ: Ակումբը պատրաստ է հրաժարվել Ումտիտիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն եվրո: 

Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին ֆրանսիական «Լիոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում