15:54  ,  21 մայիսի, 2020

Ռոբերտո Մարտինես. «Ռեալում» Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գնահատել է հավաքականի առաջատար, «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի «Ոսկե գնդակ» նվաճելու հնարավորությունը:

«Առանց կասկածի, «Ռեալում» Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և ունի բոլոր անհրաժեշտ որակները լավագույնը ճանաչվելու համար:

Նոր ակումբ տեղափոխությունից հետո շատ դեպքերում ֆուտբոլիստները չեն կարողանում ամբողջությամբ դրսևորեն իրենց մեկնարկային մրցաշրջանում: Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կկարգավորվի»,- Մարտինեսի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ 29-ամյա ֆուտբոլիստը առաջնության սկզբում երեք հանդիպում բաց էր թողել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, նոյեմբերից էլ չէր խաղացել ոտքի ոսկրի միկրոճաքի հետևանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում