13:54  ,  21 մայիսի, 2020

ՀՖՖ-ն մշակել է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման նոր ուղեցույց

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

ՀՖՖ Գործադիր կոմիտեն մայիսի 15-ին կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել
ս.թ մայիսի 23-ից վերսկսել 2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը, իսկ
մայիսի 30-ից վերսկսել նաև Առաջին խմբի առաջնությունը՝արդեն իսկ գործող ձևաչափերով:

2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից 2
օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի հայտնաբերման
թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ակումբի ամբողջ անձնակազմին
(ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ և այլն) և թեստերի պատասխաններն
անմիջապես ուղարկել ՀՖՖ ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին ([email protected]):

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԹԻՄԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԱՆՁԱՆԱԿԱԶՄԻ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Կրճատել տնից դուրս գալը և հյուրերի ընդունումը:

Խուսափել մարդկային կուտակումներից և հասարակական տրանսպորտից:

Պահպանել անձնական հիգիենայի կանոնները /առանձին սպասք, խոզանակ, սրբիչ,
սպիտակեղեն:

ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԲԱԶԱՅՈՒՄ

Նվազեցնել հավաքները փակ տարածքներում:

Ժողովների ժամանակ պահպանել 1-2 մետր սոցիալական հեռավորություն:

Հազալիս և փռշտալիս պահպանել 1-2 մետր սոցիալական հեռավորություն և
ունենալ թաշկինակ:

ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼՈՒՊԱՐԱԳԱՅՈՒՄ

Ցանկալի է, որպեսզի թիմը հյուրանոցում զբաղեցնի մեկ հարկ:

Վերելակի կոճակները սեղմել արմունկով:

Չայցելել լոբբի բար, չպատվիրել որևէ ծառայություն:

Ֆուտբոլիստների և պաշտոնյաների՝ սենյակներում գտնվելու ժամանակահատվածում
արգելվում է սենյակների մաքրումը հյուրանոցի աշխատակիցների կողմից:

ՄԻՆՉԵՎ ԽԱՂԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Մարզադաշտում կարող է ներկա գտնվել առավելագույնը 150 անձ (ոստիկանության և
շտապ օգնության աշխատակիցների քանակը չի ներառվում վերոնշյալ թվաքանակի
մեջ):

Յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պետք է ներդնի հավատարմագրման
համակարգ և վերահսկի, որպեսզի յուրաքանչյուր անձ մարզադաշտի տարածք մուտք
գործի միայն անհատական հավատարմագրի առկայության դեպքում և դա կրի խաղի
ամբողջ ժամանակահատվածում:

Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ դիմակ:
Հնարավորության դեպքում թիմերի մուտքը մարզադաշտի տարածք կազմակերպել
տարբեր մուտքերով:

Յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել
լրագրողների հավատարմագրում, որի արդյունքում կարող է հավատարմագրվել
առավելագույնը 10 լրագրող՝ ըստ դաշտի տեր ակումբի հայեցողության: Ընդ որում,
ներկա գտնվող բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն դիմակներ:

Մուտքի մոտ ջերմաչափման կազմակերպում /հեռավար ջերմաչափով/: Մարմնի 37 և
ավել աստիճանի ջերմության արձանագրման դեպքում տվյալ անձի մուտքը
մարզադաշտ արգելվում է:

Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի:

Թիմային ավտոբուսները խաղերին մեկնելուց առաջ պետք է ախտահանվեն:

Նախախաղային խորհրդակցությունն անցկացվում է պաշտպանիչ դիմակներով՝
պահպանելով սույն ուղեցույցով նշված սոցիալական հեռավորությունը:

Գնդակ մատակարարող երեխաների քանակը պետք է լինի 6-8: Նրանք խաղի ամբողջ
ժամանակահատվածում պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:

Պատգարակ տեղափոխող անձնակազմը պետք է խաղի ամբողջ ժամանակահատվածում կրի
պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:

Եթե ակումբի անձնակազմը մարզադաշտ է ժամանում միևնույն ավտոբուսով, ապա
ավտոբուսի մեջ ներկա ողջ անձնակազմը պետք է կրի դիմակ:

Ցանկալի է՝ դաշտի տեր ակումբի ֆուտբոլիստները և պաշտոնյաները ժամանեն
մարզադաշտ անձնական մեքենաներով:

Դաշտի տեր ակումբը նախավարժանքից առաջ, խաղից անմիջապես առաջ, ընդմիջմանը
և խաղից անմիջապես հետո պետք է ապահովի խաղի գնդակների, ինչպես նաև խաղի
գնդակի համար նախատեսված տակդիրիախտահանումը:

Ընդհանուր առմամբ դաշտի տեր ակումբը խաղից առաջ, ընթացքում և խաղից հետո պետք
է ապահովի մարզադաշտի բոլոր այն տարածքների ախտահանումը, որտեղ առկա է
ֆուտբոլիստների, պաշտոնյաների և ակումբների անձնակազմի տեղաշարժ և անցուդարձ՝ այդ
թվում հիմնական տրիբունայի՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված հատվածը և
լրագրողների նստատեղերը:

ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ

Մարզադաշտի տարածքում գտնվող օգտագործվող հանդերձարանները և սենյակները խաղից
առաջ անհրաժեշտ է ախտահանել: Դռները պետք է բաց լինեն, երբ խաղի պաշտոնյաները
և ֆուտբոլիստները գտնվում են հանդերձարաններում և սենյակներում:

Հանդերձարաններում ֆուտբոլիստները պետք է պահպանեն նվազագույնը 1 մետր
սոցիալական հեռավորություն:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ունենա անհատական տարաներ ջրի և հեղուկների
համար:

Թիմերի բուժանձնակազմերի ներկայացուցիչները պարտադիր պետք է կրեն դիմակներ:

ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔԸ ԵՎ ԽԱՂԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Հիմնական կազմի և պահեստային ֆուտբոլիստները նախավարժանքը կատարում
են միմյանցից առանձին:
Խաղադաշտ դուրսգալիս թիմերը չպետք է միաժամանակ գտնվեն
թունելում: Խաղից առաջ թիմերը չեն շարվում դեմքով դեպի հիմնական
տրիբունա:

Պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստները և պաշտոնյաները պետք է
նստեն միմյանցից նվազագույնը 1 մետր հեռավորության վրա և կրեն պաշտպանիչ
դիմակ ամբողջ խաղի ժամանակահատվածում: Պահեստայինների նստարանի՝
համապատասխան երկարություն չունենալու պարագայում, թույլատրվում է աթոռները
տեղակայել նստարանի շարունակությամբ կամ մարզադաշտի ենթակառուցվածքից
կախված՝ հիմնական տրիբունայի առաջին շարքերում:

Փոխարինված ֆուտբոլիստները հնարավորության դեպքում պահեստայինների նստարանին
նստելու փոխարեն պետք է տեղափոխվեն մարզադաշտի տրիբունա՝ պահպանելով սույն
ուղեցույցով նախանշված սոցիալական հեռավորությունը:

ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 (հինգ) փոխարինում:
Խաղի ընթացքի հաճախակի ընդհատումներից խուսափելու նպատակով յուրաքանչյուր
թիմ խաղի ընթացքում կունենա միայն 3 հնարավորություն (դադար) փոխարինում
կատարելու համար. փոխարինումները կարող են կատարվել նաև ընդմիջման
ժամանակ, որը չի հաշվարկվի, որպես օգտագործվածհնարավորություն:

Եթե երկու թիմերն էլ փոխարինում կատարեն նույն պահին, դա կհաշվարկվի որպես
յուրաքանչյուր թիմի 3 հնարավորություններից մեկը:

Չօգտագործված փոխարինումները և փոխարինման հնարավորությունները կտեղափոխվեն
ավելացված ժամանակ:

Եթե մրցումների կարգը թույլատրում է խաղի լրացուցիչ ժամանակում հավելյալ
փոխարինում, ապա թիմերից յուրաքանչյուրը կունենա փոխարինման մեկ հավելյալ
հնարավորություն. Փոխարինումներ կարող են կատարվել նաև մինչև լրացուցիչ
ժամանակի մեկնարկը և լրացուցիչ ժամանակի ընդմիջմանժամանակ:

ՋՐԱՅԻՆ ԴԱԴԱՐԸ

Խաղի մեկնարկից 15 րոպե առաջ +30-ից մինչև +35 աստիճան օդի ջերմաստիճանի դեպքում
խաղիժամանակկիրառվումէերկու ջրայինդադար՝մեկրոպետևողությամբ՝խաղի30-րդ
և 75-րդ րոպեներին:

Խաղի մեկնարկից 15 րոպե առաջ +36 և բարձր ջերմաստիճանի դեպքում խաղի
ժամանակ կիրառվումէմեկականրոպետևողությամբմինչևչորսջրայինդադար՝խաղի
15-րդ,30-րդ, 60-րդ և 75-րդրոպեներին:

Ամեն դեպքում ջրային դադարի վերաբերյալ որոշումը կայացնում է խաղի Պատվիրակը՝
խաղի մեկնարկից 15 րոպե առաջ և խաղի ընդմիջմանը՝ օդի ջերմաստիճանի չափման
արդյունքում և անմիջապես տեղեկացնում բոլոր շահագրգիռ կողմերին:

ԽԱՂԻ ԱՄԲՈՂՋ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ

Ձեռքսեղմումները:

Թիմային լուսանկարը:

Գրկախառնությունները:

Դրոշների և հուշանվերների փոխանակումը:

ԽԱՂԻՑ ՀԵՏՈ

Հետխաղյա մամուլի ասուլիսները և բրիֆինգները չեղարկվում են և անցկացվում են
միայն հեռավար տարբերակով: Հետխաղյա ասուլիսների և բրիֆինգների առցանց
կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դաշտի տեր ակումբի ԶԼՄ-ների
հարցերով պատասխանատուների վրա:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման 2019-20 մրցաշրջանի կանոնակարգի այն
հոդվածները, որոնք նշված չեն սույն Ուղեցույցում, շարունակում են մնալ
պարտադիր կատարման համար:

ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET Հայաստանի
Գավաթի խաղարկության վերսկսումից հետո թիմերի կազմում կորոնավիրուսի դեպքերի
հայտնաբերման դեպքում ՀՖՖ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մրցաշրջանը
պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար և ՀՀ Պարետատան հետ քննարկումների
արդյունքում կկայացնի համապատասխան որոշումներ՝ ըստ իրավիճակի:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելու է մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով