14:45  ,  21 մայիսի, 2020

Սքոուլզը նշել է այն 2 ակումբները, հանուն որոնց կհեռանար «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուզլը նշել է այն 2 ակումբները, որոնցից առաջարկ ստանալու դեպքում կհեռանար «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Այդ ակումբներն են «Բարսելոնան» և «Միլանը»: Ինձ դուր էր գալիս թե նրանց խաղաոճը, և թե համազգեստը:

«Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանայի միայն այդ 2 թիմերից առաջարկ ստանալու դեպքում»,- Սքոուլզի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Փոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1993-2011 և 2012-2013 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում