14:13  ,  21 մայիսի, 2020

«Յուվենտուսը» չի փորձի վերադարձնել Արտուրո Վիդալին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հրաժարվել է կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալին ձեռք բերելու մտքից, տեղեկացնում է Football Italia-ն:

«Յուվենտուսի» ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը, որով կատալոնական ակումբը ցանկանում էր Արտուրո Վիդալին փոխանակել Միրալեմ Պյանիչի հետ:

32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև Միլանի «Ինտերը» և անգլիական «Նյուքասլը»:

«Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Վիդալին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Արտուրո Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Վիդալը «Յուվենտուսում» խաղացել է 2011-2014 թվականներին:

Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 55 խաղում չիլիացի ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում