13:16  ,  21 մայիսի, 2020

Լիպի. Մեսին ու Ռոնալդուն նույն մակարդակի ֆուտբոլիստներ են

Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին և Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Մեսին և Ռոնալդուն նույն մակարդակի ֆուտբոլիստներ են: Չեմ կարծում, որ նրանցից մեկն ակնհայտ առավելություն ունի մյուսի հանդեպ:

Նույնը կարող եմ ասել նաև Պելեի ու Մարադոնայի մասին: Ոչ ոք չի կարող ասել, թե ով է նրանցից լավագույնը»,- Լիպիի խոսքը փոխանցում է Cadena SER-ը:

Հիշեցնենք, որ Մարչելո Լիպին Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2010 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս