12:45  ,  21 մայիսի, 2020

Բալոտելին կհեռանա «Բրեշիայից»

Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը, տեղեկացնում է Sky Italia-ն:

29-ամյա Բալոտելին դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում «Բրեշիայի» մրցելույթներից և ցանկանում է տեղափոխվել ավելի մրցունակ թիմ:

Իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են թուրքական «Գալաթասարայն» ու բրազիլական «Վասկո դա Գաման»:

Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում