12:09  ,  21 մայիսի, 2020

Սուարեսը Լաուտարո Մարտինեսին խորհուրդ է տվել մնալ «Ինտերում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:

«Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, որը դեռ շատ երիտասարդ է և շատ աշխատելու տեղ ունի: Նրա փոխարեն ես այս պահին նոր ակումբ չէի տեղափոխվի:

Այնուամենայնիվ, որոշում ընդունելը շատ բարդ կլինի: Եթե քեզանով հետաքրքրվում է «Բարսելոնան», իսկ քեզ զանգահարում է անձամբ Մեսին, ապա դժվար կլինի հրաժարվել տեղափոխությունից»,- Սուարեսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

«Բարսելոնան» արդեն համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի անձնական պայմանագրի կետերի հարցում: Իսպանիայի չեմպիոնն արգենտինացի հարձակվողի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում