11:40  ,  21 մայիսի, 2020

Մեծ պատիվ էր քո դեմ խաղալը. «Բարսելոնան» հաջողություն է մաղթել Ադուրիսին

Կատալոնական «Բարսելոնան» հաջողություն է մաղթել Բիլբաոյի «Աթլետիկի» լեգենդար հարձակվող, Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, 39-ամյա Արից Ադուրիսն, որը մայիսի 20-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Մեծ պատիվ էր քո դեմ խաղալը: Հաջողություն ենք մաղթում ապագայում»,- գրված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ:

Ադուրիսը «Աթլետիկում» հանդես է եկել 2002-2003-ին եւ 2012-ից մինչեւ հիմա։ Բիլբաոյի թիմում նա անցկացրել է 405 հանդիպում՝ խփելով 172 գոլ։ Նա հանդես եկել է նաեւ «Բուրգոսում», «Վալյադոլիդում», «Մալյորկայում» և «Վալենսիայում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում