Ֆուտբոլի առաջին եւ երկրորդ բունդեսլիգաների հաջորդ երկու խաղային օրերի հանդիպումներից առաջ ֆուտբոլիստներն ու մարզիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսից զոհվածների հիշատակը։ Ֆուտբոլիստները հանդես կգան սեւ թեւկապերով, հաղորդում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։
«Կորոնավիրուսի տարածումն արդեն խլել է բազմաթիվ կյանքեր ամբողջ աշխարհում։ Գերմանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլն առաջիկա երկու խաղային օրերի ընթացքում կհայտնի իր ցավակցությունը եւ կհարգի մահացածների հիշատակը։
Միեւնույն ժամանակ մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել պանդեմիայի դեմ պայքար տանող մարդկանց բժշկության, խնամքի, քաղաքականության եւ այլ ոլորտներում»,- նշել է Գերմանիայի ֆուտբոլայի լիգայի նախագահության մամուլի քարտուղար Կրիստիան Զայֆերտը։
Գերմանիայում COVID-19-ից գրանցվել է 8213 մահ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում