20:36  ,  20 մայիսի, 2020

Lindores Abbey Rapid Challenge․ Լեւոն Արոնյանի երկրորդ հաղթանակը

Արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։

6-րդ տուրում նա սպիտակ ֆիգուրներով խաղաց չինացի Յանջի Յուի հետ եւ առավելության հասավ 47 քայլում։

Արոնյանը 3 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը չինացի Դին Լիրենի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, հետո պարտվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Դին Լիրենի հետ, պարտվել ամերիկացի Հիկարու Նակամուրային։ 

Մայիսի 20-ին կանցկացվի չորս տուր։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։ 12 մասնակիցներից փլեյ-օֆֆ դուրս կգա 8 շախմատիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում