12:07  ,  20 մայիսի, 2020

Վլադիմիր Պուտինն իր զորակցությունն է հայտնել Նուրմագոմեդովների ընտանիքին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր զորակցությունն է հայտնել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել մարզիկի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին:

«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Խաբիբի հետ և վստահեցրել նրան, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կստանա լավագույն բժշկական օգնությունը»,- ESPN-ի հաղորդմամբ՝ ասել է Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը:

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել, նրա մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս, ունի թոքաբորբ, միացված է թոքերի օդափոխության սարքին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գտնվում է կոմայի մեջ: Ռուսաստանի վաստակավոր մարզիչը մայիսի 3-ին Դաղստանից տեղափոխվել էր Մոսկվա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում