Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան RealMadridTV-ին տված հարցազրույցում նշել է, որ Արքայական ակումբն ամեն ինչ կանի Լա Լիգայում հաղթելու համար:
«2 ամիս մենք չէինք համբերում, թե երբ ենք վերսկսելու մարզումները: Տանն անհնար է լիարժեք մարզում անցկացնել և պահպանել մարզավիճակը:
Բոլորն անհամբերությամբ սպասում են մրցաշրջանի վերսկսմանը: «Ռեալը» պայքարելու է Իսպանիայի չեմպիոն դառնալու համար»,- ասել է Կուրտուան:
Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հնարավոր էր համարել Իսպանիայի առաջնության վերսկսումը հունիսի 12-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում