10:35  +04,  20 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ հարձակվողը Բելգիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում համալրել Հայաստանի ազգային հավաքականը։

Բելգիական FC Gullegem ակումբի պատանեկան թիմի ավագը 15-ամյա հարձակվող Դավիթ Վիրաբյանն է:

«Դավիթը ծնվել է 2005 թվականին Բելգիայում: Խաղում է հարձակման բոլոր դիրքերում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստին մոտ կանգնած զրուցակիցը:

«Դավիթը ֆուտբոլով զբաղվում է ավելի քան 10 տարի: Իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է KRC Bissegem ակումբում, իսկ հիմա խաղում է FC Gullegem-ի Մ-15 տարեկանների պատանեկան թիմում, հանդիսանում է թիմի ավագն ու առաջատարը: Նա գտնվում է S.V. Zulte Waregem-ի և Cercle Brugge-ի դիտակետում:

Ամեն տարի Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան PJP ծրագրի շրջանակում կազմակերպում է երկրի տարբեր շրջաններ ներկայացնող պատանի ֆուտբոլիստների մասնակցությամբ հավաք՝ հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին դրսևորել իրենց: Մի քանի փուլ հաղթահարելու դեպքում՝ ֆուտբոլիստները հնարավորություն են ստանում միանալ Բելգիայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներին:

Դավիթը հայտնվեց այդ ծրագրի սկաուտների ուշադրության կենտրոնում, հասավ մրցույթի երրորդ փուլ, իսկ ապրիլի 7-ին պետք է մասնակցեր եզրափակիչ փուլին, որը, ցավոք, կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց անորոշ ժամանակով: Չորրորդ փուլը պետք է անցկացվեր Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Տուբիզեում:

Չնայած նրան, որ Դավիթը հնարավորություն ունի համալրել Բելգիայի պատանեկան հավաքականի կազմը, նրա երազանքն է հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից: Հուսով ենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - նշեց մեր զրուցակիցը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով




  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ