21:22  ,  19 մայիսի, 2020

Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի երրորդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Պայքարը տեւեց 52 քայլ։

Լեւոն Արոնյանը 1,5 միավորով Գրիշչուկի հետ կիսում է 6-7-րդ տեղերը։

Առաջատարներն են 2,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ուեսլին Սոն։

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Մայիսի 19-ին կանցկացվի չորս տուր։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։ 12 մասնակիցներից փլեյ-օֆֆ դուրս կգա 8 շախմատիստ։

Նոկաուտ մրցակարգով մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակիչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում