Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի երկրորդ տուրում։ Հայ գրոսմայստերը խաղաց սեւ ֆիգուրներով եւ 22-րդ քայլում ընդունեց պարտությունը։
Կարլսենը 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լեւոն Արոնյանն ունի 1 միավոր՝ առաջին տուրում իրանցի Ալիռեզա Ֆիրուջային հաղթելու շնորհիվ։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Մայիսի 19-ին կանցկացվի չորս տուր։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։ 12 մասնակիցներից փլեյ-օֆֆ դուրս կգա 8 շախմատիստ։
Նոկաուտ մրցակարգով մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակիչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում