14:18  ,  19 մայիսի, 2020

Պրեմյեր լիգան պարգևատրման արարողություն կկազմակերպի «Լիվերպուլի» համար

Անգլիական Պրեմյեր լիգայի ղեկավարությունը պարգևատրման հատուկ արարողություն կկազմակերպի «Լիվերպուլի» համար, որին 2 հաղթանակ է պակասում Անգլիայի չեմպիոն հռչակվելու համար:

«Մենք պարգևատրման հատուկ արարողություն կկազմակերպենք «Լիվերպուլի» ֆուտբոլիստների և մարզիչների համար, որոնք երկար ժամանակ պայքարել են չեմպիոնության համար ու սպասում են այդ պահին:

Դեռ չեմ կարող ասել, թե ինչ ձևաչափով կանցկացվի արարողությունը, կլինե՞ն երկրպագուներ, թե՞ ոչ: Դրանք հարցեր են, որոնք պետք պետք է քննարկենք»,- նշել է Պրեմյեր լիգայի գործադիր տնօրենը:

Պրեմյեր լիգայի 29 տուրերից հետո «Լիվերպուլն» առաջատար է 82 միավորով և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 25 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս