10:45  ,  19 մայիսի, 2020

Նուրմագոմեդովը կոչ է արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն իր հայրենակիցներին կոչ է արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսի համավարակին:

«Ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին՝ դաղստանցիներին, և կոչ անել նրանց լուրջ վերաբերվել կորոնավիրուսին: Հիվանդանոցները լիքն են, շատ մարդիկ են մահացել, շատերն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Վիճակը շատ ծանր է: Անձամբ իմ ծանոթներից ու բարեկամներից ավելի քան 20 հոգի վարակված է կորոնավիրուսով: Պետք է մտածենք մեր մեծերի մասին և հետևենք բժիշկների ցուցումներին:

Մենք պետք է միավորվենք և միասնականությամբ հաղթահարենք այդ դժվարությունը»,- ասել է Նուրմագոմեդովը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մոտ ևս ախտորոշվել է կորոնավիրուսՄայիսի 13-ին նա գլխուղեղի կաթված էր ստացել, ունի թոքաբորբ, միացված է թոքերի օդափոխության սարքին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում