10:10  +04,  19 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ հարձակվողն ԱՄՆ-ից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում համալրել Հայաստանի ազգային հավաքականը։

Ամերիկյան Cincinnati United Soccer Club ակումբի պատանեկան թիմում հանդես է գալիս 15-ամյա հարձակվող Նարեկ Գասպարյանը:

«Նարեկը ծնվել է 2005 թվականի փետրվարի 17-ին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում: 7 տարեկանից զբաղվում է իր սիրելի սպորտաձևով՝ ֆուտբոլով: Խաղում է հարձակվողի դիրքում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Հրաչ Գասպարյանը:

«Իմ որդին հանդիսանում է ամերիկյան Cincinnati United Soccer Club ակումբի սան, բազմիցս գրավել է ՄԼՍ-ի ակումբների՝ Huston Dynamo-ի, Columbus Crew-ի, Minnesota United-ի պատանեկան թիմերի դարպասը:

Նարեկի ծառայություններով հետաքրքրված են ակումբներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից և Իտալիայից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի կայունացումից հետո իմ որդին 10-օրյա փորձաշրջան կանցնի իտալական «Կալյարիում»:

Այժմ նա փորձում է պահպանել մարզավիճակը` օրական անցկացնելով 2-ական անհատական մարզում: Իրենց խորհուրդներով Նարեկին օգնում են մեր փորձառու ֆուտբոլիստները՝ Գևորգ Կասպարովը, Յուրա Մովսիսյանն ու Դավիթ Արշակյանը:

ԱՄՆ-ում հաջող մրցելույթների շնորհիվ Նարեկը 2 անգամ հրավիրվել է Հայաստանի Մ-15 տարեկանների պատանեկան հավաքական: Ցավոք, ապրիլին նախատեսված մրցաշարը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով: Մեր հայրենիքի հավաքականից հրավեր ստանալը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար»,- նշել է Հրաչ Գասպարյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ