22:05  ,  18 մայիսի, 2020

Ուսեյն Բոլթը հայր է դարձել

Աթլետիկայի ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը հայր է դարձել։ Առաջնեկը աղջիկ է։

Այդ մասին հայտնի է դարձել Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսի թվիթերյան գրառումից։

«Շնորհավորում ենք մեր լեգենդար արագավազորդ Ուսեյն Բոլթին եւ Կասի Բենեթին դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ»,- գրել է Հոլնեսը։

33-ամյա Ուսեյն Բոլթը վազորդի կարիերան ավարտել է 2017 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում