22:22  ,  16 մայիսի, 2020

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ Ֆրանկֆուրտում

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության վերսկսումից հետո անցկացված 26-րդ տուրի խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Ֆրանկֆուրտում հյուրընկալվեց «Այնտարխտին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Բորուսիան» 52 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ շրջանցելով «ՌԲ Լայպցիգին», որը 1 միավոր քիչ ունի։ Երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» վաստակել է 52 միավոր։ «Այնտրախտը» 13-րդն է՝ 28 միավոր։

Մինչեւ մրցաշրջանի ավարտի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Ֆուտբոլիստներին արգելված է գոլից հետո իրար հպվել՝ ձեռք սեղմել կամ գրկախառնվել։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1։3 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 81 - Ալասան Պլեա, 1, Մարկու Տյուրամ, 7, Ռամի Բենսեբաինի, 73, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով